ԿարևորՀասարակություն

Վրաց-հայկական «Սադախլոյի» անցակետում օգոստոսին սպասարկվել է 47 հազար 407 թեթև մարդատար մեքենա

2022 թվականի օգոստոսին Վրաստանի սահմանային անցակետով անցել են ամենամեծ թվով մարդատար և ամենամեծ թվով բեռնատարներ, aliq.ge-ի փոխանցմամբ՝ հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ):

Մասնավորապես, 2022 թվականի օգոստոսին վրաց-հայկական «Սադախլոյի» անցակետը հատել է 47 հազար 407 թեթև մարդատար մեքենա. նույն ժամանակահատվածում վրաց-ռուսական «Կազբեգի» անցակետը հատել է 45 հազար 493 թեթև մարդատար մեքենա, վրաց-թուրքական «Սարփի» մաքսակետը հատել է 21 հազար 408 թեթև մարդատար մեքենա։

Back to top button