ԿարևորՀասարակություն

Ռիքերն ու Ղարիբաշվիլին զրուցել են Հայաստանի և Ադրբեջանի փոխհամաձայնության մասին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ժնևում հանդիպել է ԱՄՆ Պետդեպարտամենտի գլխավոր խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ, զրուցել են կովկասյան բանակցությունների և միջազգային քննարկումների շուրջ, գրում է Ալիք Մեդիան։

Զրույցում անդրադարձ է եղել նաև, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ և Ֆիլիպ Ռիքերի ներգրավմամբ, Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը, որի արդյունքում Ադրբեջանն ազատ է արձակել հայ գերիներին, իսկ Հայաստանը կարևոր քարտեզներ է հանձնել Ադրբեջանին։

Back to top button