ԿարևորՀասարակություն

Հիմնանորոգվում է Մարտակերտի քաղաքապետարանի շենքը

Մարտակերտ քաղաքում շարունակվում են քաղաքապետարանի շենքային պայմանների բարելավման շինաշխատանքները, տեղեկացնում են Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից:

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ իրականացվող կապիտալ վերանորոգման արդյունքում՝ շենքը կունենա հարմարավետ աշխատանքային պայմաններ։ Այժմ իրականացվում են շենքի ներքին հարդարման աշխատանքներ։

Back to top button