ԿարևորՍպորտ

Կամո Ունանյանը WSF վարկածով կրկին դարձել է աշխարհի չեմպիոն

Սեպտեմբերի 9-11-ը Չեխիայի Պարդուբիցե քաղաքում տեղի ունեցած WSF  վարկածով աշխարհի առաջնությանը, սպորտային կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը, մի քանի մենամարտեր հաղթահարելուց հետո,  կրկին դարձել է աշխարհի չեմպիոն։ WSF վարկածով աշխարհի առաջնությանը մասնակցության հայտ էր ներկայացրել մոտ 67 երկիր։

75 կգ քաշային կարգում մրցաշարն ավարտվել է հետևյալ սանդղակով՝ 3-րդ հորիզոնականում՝ Ուզբեկստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներ, 2-րդ հորիզոնականում՝ Չեխիայի ներկայացուցիչ, և 1-ին հորիզոնականում՝ Հայաստանը ներկայացնող Կամո Ունանյան։

Մինչեւ առաջնության մեկնարկը Կամո Ունանյանն ուներ ոտքի վնասվածք, բայց սա նրան չխանգարեց, որպեսզի 4 տարի անց կրկին նվաճի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Նա աշխարհի չեմպիոնի տիտղոսը նախորդ անգամ նվաճել էր 2018 թվականին Ստամբուլում կայացած WSF վարկածով աշխարհի առաջնությունում:

Back to top button