ԿարևորՄշակույթ

Ակունք»-ն Անկախության տոնի առթիվ հանդես կգա բացօթյա համերգով

Մարո Մուրադյանի անվան «Ակունք» պետական ազգագրական համույթը (Գեղարվեստական ղեկավար՝ Արթուր Շահնազարյան) հանդես կգա Հայաստանի անկախության տոնին նվիրված բացօթյա համերգով։ Համերգը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին, ժամը 20:00 Ազատության հրապարակում։

Համույթը հանդիսատեսին կներկայացնի հայ ազգային երգն ու պարը։

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Ակունք» ազգագրական համույթը մի քանի տասնյակ տարիներ բարձր մակարդակով Հայաստանում և աշխարհի տարբեր բեմահարթակներում ներկայացնում է հայ ազգային արվեստը: Համույթը որպես սկզբունք դավանում է հայ ազգային երաժշտական ու ծիսական, մշակութային արժեքավոր սովորույթների ու ավանդույթների պահպանումը և փոխանցումը սերնդեսերունդ։ Այսօր էլ համույթը ակտիվ գործունեություն է ծավալում և հավատարիմ է իր առաքելությանը։

Back to top button