Բարձր գրականություն

Հարուկի Մուրակամիի «Նորվեգական անտառ» վեպը․ «Բարձր գրականություն»

Գրականագետ,խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը և բանաստեղծ Վարդան Սմբատյանը զրուցում են Հարուկի Մուրակամիի «Նորվեգական անտառ» վեպի մասին։ Այն ճապոներենից թարգմանել է Լիլիթ Խանսուլյանը։

«Նորվեգական անտառը» վեպը վիթխարի հաջողություն բերեց Հարուկի Մուրակամիին՝ նրան դասելով երևելի ճապոնացի գրողների շարքը և դարձնելով հանրահայտ մեդիադեմք: Տանջագին հասունացման և անհնարին սիրո այդ թախծալի պատմությունը զուտ ճապոնական նրբազգացության դրոշմն ունի նույնիսկ ամենաբաց տեսարաններում: Թեև գրքում նկատելի են գրողի կենսագրությանն առնչվող մանրամասներ, Մուրակամին հերքել է իր նշանավոր վեպի ինքնակենսագրական բնույթը:

Back to top button