

Աստղալուսանկարիչ Օշին Զաքարյանը Հայաստան է ժամանել Սթարմուս փառատոնի շրջանակում։ Ամեն օր լուսնի լույսին է սպասում` նկարելու հայոց երկինքը։
Զաքարյանը 9 տարեկանում, Թեհրանում տեսավ աստղագիտության մասին մի շաբաթաթերթ ու տարվեց տիեզերքով։ Երիտասարդ գիտնականներ Վաչիկ Խաչատրյանն ու Մարատ Հայրապետյանն էլ ողջ Սթարմուսի ընթացքում մասնակցել են դասախոսությունների, ոգեշնչվել ու առանձնացրել ամենատպավորիչ հանդիպումները։