ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Որդուս Վարանգաթաղում նահատակված եղբորս՝ Քրիստափոր անունը պիտի դնենք․ Կարապետ Հայրապետյան․ «Կյանքին ասել այո՛»

Կարապետ Հայրապետյանը ծնվել է 1974 թվականին  Բեյրութում։ 2019-ին որոշեց իրականացնել տարիների երազանքն ու բնակություն հաստատեց հայրենիքում։ Չորս զավակների հայր է, մեկն էլ, ինչպես ինքն է ասում, ճանապարհին է։

44-օրյա պատերազմին մասնակցել է ՀՅԴ կամավորական  ջոկատի կազմում։ Կռվել է Մատաղիսում, որտեղ էլ հոկտեմբերի 6-ին ոտքի բեկորային վիրավորում է ստացել։ Մինչ օրս ոտքում «բուն դրած» բեկորն այնքան չի անհանգստացնում, որքան հիշողությունները․․․

Պատերազմի թողած միակ դրականը Կարապետի նոր ընտանիքն է, իսկ որդին, որը «ճանապարհին» է, կրելու է ընկերոջ,  Վարանգաթաղում նահատակված Քրիստափոր  Արթինի անունը։

Back to top button