ԿարևորՄշակույթ

Ստեփանակերտում տեղի է ունեցել Շուշիի «Վարանդա» երգչախմբի 30-ամյակին նվիրված համերգ

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Ստեփանակերտի մշակույթի պալատում տեղի է ունեցել «Վարանդա» մանկապատանեկան և երիտասարդական երգչախմբի 30-ամյակին նվիրված համերգ:

Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ համերգի ընթացքում «Վարանդա» երգչախումբը ներկայացրել է նոր ստեղծագործություններ: Երգչախմբի գեղարվեստական ղեկավար Զաքար Քեշիշյանը նշել է, որ երգացանկում ներառել են 139 նոր երգ:

«Այսօր այդ երգերից շատերի պրիմիերաները եղան։Նոր մասնակիցներով համալրված երգչախմբի բեմ դուրս գալուն նախորդել են շուրջ 31-օրյա պարապմունքները: «Վարանդա»-ն ստեղծվեց 30 տարի առաջ, երբ փոթորկուն էր մեր կյանքը և ազատագրվեց Շուշին: Այդ տարիներից սկսած մենք համերգներ ենք տալիս Արցախի տարբեր շրջաններում, արցախցիներին ոգևորելու համար: Այսօրվա համերգն էլ վկայում է, որ առանց ընկճվելու շարունակում ենք մեր ընթացքը՝ Արցախում հնչեցնելով հայ երգը»,-ասել է Զ. Քեշիշյանը։

Համերգին ներկա են եղել Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք, հրավիրվածներ, երաժշտասեր հասարակություն:

Back to top button