ԿարևորՔաղաքական

Ռուբինյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին ներկայացրել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի ներկա վիճակը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին:

Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը, անդրադարձել այս առնչությամբ Հայաստանի դիրքորոշումներին: Ընդգծվել է հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրագործման կարեւորությունը:

Back to top button