ԿարևորՄիջազգային

Լոնդոնում 70 տարվա մեջ առաջին անգամ տեղի է ունեցել Միապետի հռչակման արարողությունը

Գահաժառանգության խորհուրդը Կառլոս III-ին պաշտոնապես հռչակել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միապետ:

Հիմնական հռչակագրի պաշտոնական ստորագրումից հետո միապետը Սենտ Ջեյմսի պալատում կարճ ելույթ է ունեցել, որով հարգանքի տուրք է մատուցել հանգուցյալ թագուհուն: Նա Աստվածաշունչը ձեռքին երդում է տվել թագավորությանը և ստորագրել է իր երդումը հաստատող փաստաթուղթը։

Սենտ Ջեյմսի պալատի պատշգամբից ընթերցվել է Գլխավոր հռչակագիրը, որով Կառլոս III-ը հռչակվել է պետության ղեկավար:

Ի նշանավորումն Կառլոս III-ի գահակալության՝ հրանոթային համազարկեր են հնչել՝ 41 համազարկ Հայդ Պարկում և 62 համազարկ՝ Լոնդոնի Թաուերում:

Back to top button