ԿարևորՀասարակություն

17 անուն 153 երաժշտական գործիք՝ համայնքային արտադպրոցական հաստատություններին

Երևանի քաղաքապետարանը համայնքապատկան արտադպրոցական հաստատությունների համար ձեռք է բերել 17 անուն 153 երաժշտական գործիք` շուրջ 70 մլն ՀՀ դրամ ընդհանուր բյուջեով:

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ Երաժշտական գործիքները կնվիրաբերվեն Երևանի ենթակայության երաժշտական և արվեստի 24 դպրոցներին:

Բոլորովին վերջերս, «Երևանի օրերը Գյումրիում» ծրագրի շրջանակում Գյումրու «Անի» մանկական փողային նվագախմբին նվիրաբերվել են թանկարժեք և հազվագյուտ գործիքներ:

Այս տարեսկզբին Արցախի Հանրապետությանը նվիրատվության կարգով փոխանցվել է շուրջ 7 մլն ՀՀ դրամի երաժշտական գործիքներ և մինչև տարեվերջ Արցախի Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցներին կփոխանցվի շուրջ 10 մլն ՀՀ դրամի երաժշտական գործիք:

Back to top button