Էկոսֆերա

Թռչնաբանները Դիեգո Ռամիրեսի կղզիներում հայտնաբերել են թռչունների նոր, նախկինում անհայտ տեսակ․ «Էկոսֆերա»

Կղզիները գտնվում են Հորն հրվանդանից 100 կիլոմետր հեռավորության վրա։ Նրանք այնքան մեկուսացված են արտաքին աշխարհից, որ չկան բույսեր և ցամաքային կաթնասուն գիշատիչներ:

Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս միջավայրում ապրում է ենթարտիկական ռայադիտոն (Aphrastura subantarctica): Թռչունը կշռում է ընդամենը 16 գրամ, ունի դեղին-սև փետուր։

Բացահայտումը զարմացրել է գիտնականներին, քանի որ Ռայադիտո ցեղի մյուս անդամներն ապրում են խիտ անտառներում (օրինակ՝ Պատագոնիայում) և բնադրում ծառերի վրա։ Հայտնաբերված տեսակներին հաջողվել է գոյատևել «բառացիորեն օվկիանոսի մեջտեղում»՝ ոչ միայն ծառերից, այլև թփերից զուրկ հողի վրա:

Հետազոտության ընթացքում գիտնականները կղզիներում բռնել են տասներեք առանձնյակ: Պարզվել է, որ նրանք մեկ քառորդով ավելի մեծ են, քան իրենց անտառային նմանակները, տարբերվում են ավելի երկար թաթերով և լայն կտուցով, իսկ պոչերն ավելի կարճ են։

Թռչունները քամուց թաքնվել են խոտերի մեջ և բազմացել այլ ծովային թռչունների լքած փոսերում։ Գիտնականները նշել են, որ նրանք թռել են միայն կարճ տարածություններ։ ԴՆԹ-ի վերլուծությունը ցույց է տվել, որ կղզու բնակչությունը չի խառնվում մայրցամաքի մյուս տեսակների հետ և բնութագրվում է ցածր գենետիկական բազմազանությամբ:

Մասնագետները նշել են, որ մեծ ուշադրություն պետք է դարձնել մոլորակի ամենահեռավոր վայրերում էկոհամակարգերի ուսումնասիրությանը։

Back to top button