Հայկական հարց

Արևմտահայերն ստիպված էին կրոնափոխվել կամ հեռանալ հայրենի երկրից․ «Հայկական հարց»

Արևմտյան Հայաստանի և հայաբնակ այլ տարածքների նվաճումից հետո օսմանյան իշխանությունները որդեգրեցին հայահալած քաղաքականություն։

Դրա բաղկացուցիչ մասն արևմտահայ գավառներում ժողովրդագրական պատկերի փոփոխությունն էր՝ հօգուտ թուրք ու քուրդ բնակչության։

Արևմտյան Հայաստանի բնակավայրերի հայաթափմանն էին նպաստում նաև պարբերաբար կազմակերպվող հայերի կոտորածները, ավարառությունները, բռնի իսլամացման և թուրքացման ձեռնարկները։

Սոցիալական անարդարությունների, բռնությունների ու անապահով կենսապայմանների պատճառով արևմտահությունն ստիպված արտագաղթում էր։

Թեմային է անդրադառնում ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Արփինե Բաբլումյանը։ «Ազգային և կրոնական քաղաքականությունն Արևմտյան Հայաստանում»՝ մաս 3-րդ:

Back to top button