ԿարևորՄիջազգային

Թագավոր Չարլզ III-ը հարգանքի տուրք է մատուցել «սիրելի մայրիկին», առաջին ուղերձը հղել անգլիացիներին

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը ազգաբնակչությանն ուղղված իր առաջին ուղերձում հարգանքի տուրք է մատուցել հանգուցյալ մորը՝ թագուհուն, և խոսել «խորը վշտի» մասին։

Նա ասել է, որ նա «ոգեշնչում» էր և օրինակ իր և իր ընտանիքի համար:

Թագավորն ասել է, որ իր կյանքը «լավ ապրած կյանք էր»՝ հավելելով, որ «խորապես սգում է նրա մահը»:

Ուղերձում 73-ամյա Թագավորը հայտնել է, որ արքայազնի տիտղոսին կարժանանա որդին՝ Ուիլյամ Ուելսըկնոջ՝ Քեթրինի Ուելս արքայադստեր հետ:

Նա նաև իր սերն է արտահայտել իր «սերը Հարիի և Մեգանի հանդեպ, քանի որ նրանք շարունակում են իրենց կյանքը կառուցել արտերկրում»։

Գահի ժառանգորդ արքայազն Ուիլյամն այժմ կստանձնի թագավորի նախկին շոտլանդական տիտղոսները և պատասխանատվությունը Կորնուոլի դքսության համար:

Back to top button