ԿարևորՄիջազգային

Եղիսաբեթ 2-րդին կհուղարկավորեն հոր՝ Գևորգ (Ջորջ) VI-ի հուշահամալիրում

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ին կթաղեն իր հոր՝ Գևորգ VI թագավորի հուշահամալիրում, Վինձորի ամրոցի տարածքում։

Հինգշաբթի Բուքինգհեմյան պալատը հայտարարեց, որ Շոտլանդիայում 96 տարեկան հասակում մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը, որը երկիրը ղեկավարել է ավելի քան 70 տարի։

Վինձորի ամրոցի տարածքում գտնվող հուշահամալիրը կառուցվել է 1969 թվականին՝ ի հիշատակ Եղիսաբեթ II-ի հոր՝ Գևորգ VI թագավորի, և Սուրբ Գևորգի մատուռի մի մասն է։ Այնտեղ են թաղված նաեւ թագուհու մայրը և քույրը՝ արքայադուստր Մարգարետը:

Թագուհին նույնպես կհուղարկավորվի հուշահամալիրում, իսկ նրա ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի աճյունը, որը մահացել է 2021 թվականին, հետագայում այնտեղ կտեղափոխվի։ Այսպիսով, 73 տարի միասին ապրած ամուսինները կրկին կկարողանան վերամիավորվել։

Եղիսաբեթ II-ի պետական ​​հուղարկավորությունը տեղի կունենա Վեսթմինսթերյան աբբայությունում նրա մահից 10 օր անց։ Դրանից հետո կեսօրին Բրիտանիայում երկու րոպե լռություն կհայտարարվի։ Բրիտանացիները կկարողանան այցելել Վեսթմինսթերյան պալատ, որտեղ կտեղադրվի թագուհու դագաղը՝ նրան հրաժեշտ տալու համար։

Back to top button