ԿարևորՀասարակություն

Դեսպան Բալայանը հանդիպել է Ժակ Սանթերի հետ, ներկայացվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված նախաձեռնություններ

Սեպտեմբերի 8-ին դեսպան Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում է ունեցել ԵՄ հանձնաժողովի նախկին նախագահ, Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ, միջազգային ֆինանսական մի շարք կառույցների նախկին ղեկավար Ժակ Սաթերի հետ։

Դեսպան Բալայանը նշել է, որ մեծ պատիվ է հանդիպել լյուքսեմբուրգյան և եվրոպական քաղաքականության ամենահեղինակավոր գործիչներից մեկին ու Ժակ Սան Սանտերին ներկայացրել է երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները՝ շեշտելով լյուքսեմբուրգյան հասարակության և քաղաքական ուժերի համակրանքը Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել մի շարք ոլորտներում համագործակցության խորացման ուղղված քայլերի վերաբերյալ։ Այս համատեքստում Ժակ Սանթերը առաջկցություն է հայտնել քննարկված նախագծերին։

Back to top button