ԿարևորՀասարակություն

Ասֆալտապատվել է Արցախի Կոլխոզաշեն համայնք տանող ճանապարհահատվածը

ԱՀ քաղաքաշինության նախարարության կողմից ակտիվ շարունակվում են միջքաղաքային և միջշրջանային ճանապարհների բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքները։ Ինչպես տեղեկացրել են գերատեսչությունից՝ ասֆալտապատվել է Մարտունու շրջանի Կոլխոզաշեն համայնք տանող ճանապարհահատվածը։

Ներկայում լրիվությամբ ավարտված է եռաշերտ ասֆալտապատման նախնական փուլի աշխատանքները՝ խոշորահատիկ ասֆալտբետոնե ծածկի վերանորոգում, 4,5 կմ ասֆալտբետոնե ծածկ: Ասֆալտապատման աշխատանքներն իրականացրել է «Վերածնունդ» ՍՊ ընկերությունը։

Back to top button