Սփյուռքի ձայնը

Սփյուռքը բարեգործությունից պետք է անցում կատարի ներդրումներին․ «Սփյուռքի ձայնը»

«Բի էյ ջի աքսերելատոր» ընկերության համահիմնադիր Արմեն Խերլոփյանն ընդամենը երկու տարի է Հայաստանում ապրում։ Այստեղ հիմնել է ընկերություն, նաև դասավանդում է Հայաստանում ամերիկյան համալսարանում։

Ինչպե՞ս եկավ Հայաստան, ի՞նչ ծրագրով և ինչո՞ւ որոշեց մնալ․ Արմեն Խերլոփյանը նշում է, որ վերադարձը հայրենիք Նյու-Յորքից հեշտ չէր:

«Եկա երկու շաբաթով, մնացի չորս ամիս, հետո հայրենադարձվեցի»,- ասում է Արմենը։

Նա մասնագիտությամբ կենսաֆիզիկոս է: Արմեն Խերլոփյանը նշում է և համոզված է, որ փոքր երկրները, փոքր մարդկային ռեսուրսներով կարող են զարգանալ, առաջընթաց գրանցել և համաքայլ լինել ավելի խոշոր երկրների հետ:

«Պետք է ունենալ մշակված տնտեսական ու ռազմավարական ծրագիր բոլոր ոլորտներում»,- նշում է:

Պետք է կարողանալ սփյուռքի հայությանը բերել Հայաստան ոչ թե որպես բարերար, այլ՝ ներդրող` ավելացնում է: Արմեն Խերլոփյանը տնտեսության զարգացման և պետական բյուջեի մեծացման համար ևս ունի առաջարկներ։ Դրանից մի կարևոր մասը ներկայացնում է մեր ծրագրում:

Back to top button