15 րոպեն քիչ է

Ստեղնաշարը՝ գործիք, արդյունքը՝ երաժշտություն. հայ դաշնակահարների հանրագիտարանը«15 րոպեն քիչ է»

-Արի պայմանավորվենք,- ասում է Մարտին Վարդազարյանը,- որ մեկին դու ես ներկայացնում, մեկին՝ ես։
-Իհարկե,-պատասխանում է Ռուբեն Մաթևոսյանը,- միայն թե ես սկսեմ խոսել հայ դաշնակահարների մասին, հատկապես նրանց, ովքեր այնքան էլ հայտնի չեն։

Նրանցից առաջինը ծնվել է Կոստանդնուպոլսի Սկյուտար թաղամասում, սովորել Պերպերյան վարժարանում։
Սկսած 1906 թվականից մինչև կյանքի վերջին օրերը, ավելի քան 35 տարի, զբաղվել է մանկավարժական աշխատանքով՝ որպես դաշնամուրի ուսուցիչ պատրաստելով մի քանի տասնյակ շնորհալի դաշնակահարներ։ Հորինել է նաև երգեր։ Գրել է մի վիպակ «Իտեալին հասած» վերնագրով, որը նախ լույս է տեսել «Հանրագիտակ» պարբերականում, ապա առանձին գրքով 1900 թվականին։ Աշխատակցել է պոլսահայ մամուլին։ 1959 թվականին Պոլսում նշվել է նրա երաժշտական գործունեության 60-ամյակը։

«15 րոպեն քիչ է», բայց այս ընթացքում մաեստրոներ Ռուբեն Մաթևոսյանն ու Մարտին Վարդազարյանը հասցնում են խոսել ստեղնաշարով երաժշտություն ստեղծող տաղանդների մասին։

Back to top button