Երաժշտական եռանկյունի

«Սիմֆոնիկ Երևան» փառատոն․ «Երաժշտական եռանկյունի»

Մեկ տասնամյակից ավելի գործող Հայաստանի սիմֆոնիկ նվագախումը (նախկինում՝ Երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբ) Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ նախաձեռնել է բազմաթիվ հանրապետական և միջազգային փառատոներ, որոնք մեծ ճանաչում են վայելում աշխարհում – «Արմենիա» փառատոն, «Ժամանակակից դասականներ», «Արամ Խաչատրյան» և այլն:

«Սիմֆոնիկ Երևան» փառատոնը այս տարվա մեր նախաձեռնությունն է, որը հնարավորություն է տալիս ոչ միայն արտերկրից ժամանած մենակատարներին հանդես գալ հայ հանդիսատեսի առաջ, այլ նաև սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներին ներկայանալ մենահամերգներով՝ որպես մենակատար: Ունեցել ենք մի քանի տասնյակ համերգներ, այդ թվում ոչ միայն սիմֆոնիկ ժանրի, այլև կամերային, և ոչ միայն սիմֆոնիկ դահլիճներում, այլև Առնո Բաբաջանյանի անվան համերգային փոքր դահլիճում»,-ասում է նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը:

Սարգիս Բալբաբյան

Վերջին տարիներին առավել ակտուալ է դարձել հանդիսատեսի սերնդափոխությունը: Դա գլոբալ խնդիր է ամբողջ աշխարհում, քանի որ հատկապես ակադեմիական երաժշտության ոլորտում արձանագրվում է լսարանի «ծերացում»: Նվագախմբի տնօրենը ուրախությամբ փաստում է, որ Սերգեյ Սմբատյանի հատուկ քաղաքականության շնորհիվ կինոերաժշտության, սիմֆոնիկ-ռոքի, անիմացիոն ֆիլմերի երաժշտության և հանրամատչելի երաժշտության սիմֆոնիկ մշակումների («Մայքլ Ջեքսոն» և «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա») միջոցով երիտասարդության լայն զանգվածների հետաքրքրությունը մեծացել է սիմֆոնիկ և ակադեմիական արվեստի նկատմամբ:

Դրա ամենավառ ապացույցն են, անշուշտ, «Սիմֆոնիկ Երևանի» 30-ից ավել համերգներին երիտասարդության հաճախումները, որոնք փաստում են տասը տարիների ընթացքում արձանագրված վիճակագրության դրական արդյունքները:

Հաղորդման ընթացքում հնչում են «Սիմֆոնիկ Երևան» փառատոնի ժամանակ ներակայցված երաժշտական կտավները:

Back to top button