Հայագիտակ

Մարդը՝ փոքր տիեզերք․ «Հայագիտակ»

Միջնադարյան հայ իմաստասերները և բանաստեղծները գտնում էին, որ մարդն ինքն էլ փոքր տիեզերք է։ Մարդուն նրանք բացատրում էին մեծ Տիեզերքի ու մաթեմատիկայի սկզբունքներով, բուժում էին երաժշտությամբ։

Մատենադարանի աշխատակից Արփի Վարդումյանն ուսումնասիրել է մարդ-Տիեզերք- երաժշտություն-բժշկություն առնչությունները։

Հներն ասում էին. կա տարվա 4 եղանակ, մարդն ունի իր մեջ 4 հեղուկ, իսկ երաժշտական գործիքներն ունեն 4 լար։ Շիրակացին բազմաթիվ մաթեմատիկական աղյուսակներ է ստեղծել, որոնցից մեկով էլ բացատրում է երաժշտության կանոնները։

Արփին նաև ասում է, որ միջնադարում երգվել են բոլոր բանաստեղծությունները, իսկ երաժշտությունը եղել է աստվածային, որը եկեղեցականն էր և մարդկային, որը հասարակ ժողովրդական երգն ու պարն էին։

Սա խորապես ուսումնասիրել է մեծն Կոմիտասը և անգամ փորձել է վերծանել։

Ի դեպ, երգվել է նաև Նարեկացու Մատյանը։
Անտիկ աշխարհում Պյութագորասն ասել է, որ մարդը երաժշտությամբ է կենդանի։ Եթե չլինի երաժշտությունը, չի լինի նաև մարդը։

Back to top button