

Ֆրանսիայում արհեստական բանականությունը հայտնաբերել է ապօրինի կառուցած լողավազաններ՝ կառավարությանն օգնելով մեծ հարկեր և տուգանքներ հավաքագրել:
Արբանյակային լուսանկարների միջոցով տեխնոլոգիան բացահայտել է 20 հազար չհայտարարագրված օբյեկտ: Ոչ մարդկային բանականության աչքին, սակայն, չի հաջողվում նկատել ծառերի տակ թաքնված լողավազանները:
Facebook-ը զբաղվում է «մտքեր կարդացող» արհեստական բանականության մոդելի ստեղծմամբ: Այն փորձում է վերծանել մարդու ուղեղի ակտիվությունը՝ տվյալները վերածելով խոսքի:
Առաջիկայում գիտնականները կփորձեն ավելացնել ոչ մարդկային բանականության կողմից մարդու մտածած բառերի և բառակապակցությունների ճանաչման ճշգրտությունը:
Մեծ քսանյակի երկրների աճի մասին Moody’s-ի կանխատեսումներում բացասական երանգ է հայտնվել:
Միջազգային վարկանիշավորողը գտնում է՝ 20 երկրների համախառն ներքին արդյունքը, որոնց մեջ են աշխարհի 3 խոշոր տնտեսությունները, այս տարի նախկինում կանխատեսված 3.1%-ի փոխարեն կաճի լոկ 2.5%-ով: