ԿարևորՀասարակություն

Պոլիտեխնիկի ավագ դպրոցը` Միջազգային բակալավրիատի դպրոցների ցանցի «Դիպլոմա» ծրագրի թեկնածու

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) ավագ դպրոցը դարձել է Միջազգային բակալավրիատի դպրոցների ցանցի «Դիպլոմա» ծրագրի թեկնածու-դպրոց։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում դետեղեկացրել է ՀԱՊՀ հոգաբարձուների և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրենների խորհուրդների նախագահ Տիգրան Ավինյանը։

«Ուրախ եմ տեղեկացնել, որ Պոլիտեխնիկի ավագ դպրոցը դարձել է Միջազգային բակալավրիատի (International Baccalaureate — IB) դպրոցների ցանցի «Դիպլոմա» ծրագրի (Diploma Programme — DP) թեկնածու-դպրոց։

«Դիպլոմա» ծրագիրը նախ հնարավորություն է բազմակողմանիորեն զարգացած, լայն աշխարհայացքով ու քննական մատածողությամբ անհատականություն ձևավորելու համար։

Ծրագրի շրջանավարտները կդառնան պատրաստի հետազոտողներ դասավանդվող առարկաների ծրագրերում ընդգրկված թեմաների, ընտրված մոտեցումների, օգտագործված մեթոդների շնորհիվ։

«Դիպլոմա» ծրագրի ավարտական վկայականը ճանաչվում է աշխարհի առաջատար համալսարաններում` շրջանավարտին ընձեռելով կրթաթոշակ ստանալու ռեալ հնարավորություն։

Մեր դպրոցը նպատակ ունի ձեռք բերել Միջազգային բակալավրիատի համաշխարհային դպրոցի (IB World School) ավտորիզացիա: Այնպես որ, դեռ մեծ անելիքներ ունենք լավագույն կրթական հաստատություն դառնալու ճանապարհին»,- նշել է Տիգրան Ավինյանը։

Back to top button