ԿարևորՀասարակություն

Հայաստանում նվազագույն կենսաթոշակի չափը սահմանվեց 31 հազար 600 դրամ

ՀՀ կառավարությունը համապատասխան որոշմամբ նվազագույն կենսաթոշակի չափը բարձրացրեց՝ սահմանելով 31 հազար 600 դրամ։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց չզեկուցվող և ընդունված հարցը:

Ինչպես նախարար Մկրտչյանն այսօր պարզաբանեց՝ ՀՀ կառավարության օգոստոսի 24-ի որոշմամբ, սեպտեմբերի 1-ից թոշակները թեև առնվազն 3 հազար դրամով բարձրացան, սակայն գործող բանաձևով, շահառուների մի խմբի համար բարձրացումը եղավ ավելի քիչ՝ 1900 կամ 2500 դրամով։

Ըստ նախարարի՝ խնդիրը լուծելու համար որոշվել է բարձրացնել նվազագույն կենսաթոշակի չափը՝ հասցնելով այն 31 հազար 600 դրամի, ինչի շնորհիվ բոլոր կենսաթոշակառուները սեպտեմբերի 1-ից կստատան խոստացված 3 հազար դրամը։

«Նախագծի ընդունման արդյունքում 16 հազար 600 կենսաթոշակառուների, 5 հազար 186 զինկենսաթոշակառուների և 75 հազար նպաստառուների համար սեպտեմբերի 1-ից կավելանան կենսաթոշակներն ու նպաստները»,- նշեց Մկրտչյանը։

Back to top button