

Նկարչի սուր և դիպուկ աչքն ամեն քայլափոխի նկատում և խորը աշխարհընկալմամբ իր աշխատանքների միջոցով վերարտադրում է մեզ շրջապատող աշխարհի հետաքրքիր ակնթարթները, իսկ մեզ մնում է դիտել, գնահատել գեղեցիկն ու ոգեշնչվել։
Արթինը՝ նույն ինքը Հարություն Հարությունյանը, սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, հետագայում Երևանի գեղարվեստի ինստիտուտում։ Արվեստագետը ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի տարբեր վայրերում. Ֆինլանդիայից մինչև Կանադա, Հոլանդիայից՝ Իտալիա, Մոսկվա, Գերմանիա, Ֆրանսիա… այս շարքը կարելի է դեռ երկար շարունակել։ 1982 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ Զրույց նկարիչ Հարություն Հարությունյանի հետ: