ԿարևորՀասարակություն

Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ: Հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է:

Հայկական կողմից կորուստներ չկան:

Back to top button