STARMUS VI․ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի անմոռանալի ճանապարհորդությունը Երկիր մոլորակում և Մարսում


2022թ-ի սեպտեմբերի 8-ից 10-ը Starmus VI փառատոնի շրջանակում Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կկայանա «STARMUS VI x co-creating the future» միջոցառումը։
Միջոցառումը կներառի՝ հիմնական խոսնակների ելույթներ, պանելային քննարկումներ, միջառարկայական աշխատարաններ և «Վիշապաքարի ուղերձը» խորագիրը կրող արվեստի յուրօրինակ ցուցադրություն․ առաջին անգամ՝ պեղումից և վերականգնումից հետո, ԳՏԿ-ում կցուցադրվի «Արշալույս 5» վիշապաքարը։
Միջոցառման վայրը՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, կվերածվի անմոռանալի ճանապարհորդության Երկիր մոլորակում, տիեզերքում և, մասնավորապես` Մարսում։ Միջոցառման հիմնական խոսանակներն են՝
· Չարլի Դյուկը — Տիեզերագնաց, Apollo 16 լուսնագնաց,
· Թոնի Ֆադելը — iPod-ի հեղինակ, iPhone-ի համահեղինակ, Nest ընկերության հիմնադիր և Future Shape ընկերության տնօրեն,
· Լիզա Կալտենեգր — Կարլ Սագանի ինստիտուտի տնօրեն,
· Ալֆրեդ ՄակՅուանը — մոլորակային երկրաբանության պրոֆեսոր։
Միջոցառումների առաջին օրը կեզրափակվի Syzygy ռոք խմբի հիանալի համերգով։
Իսկ սեպտեմբերի 9-ին և 10-ին տեղի կունենան միջառարկայական սեմինարներ և աշխատարաններ՝ գիտության և արվեստի բնագավառի երիտասարդ հետազոտողների, մասնագետների, ուսանողների, այդ թվում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայատանում աշխատուժի զարգացման» ծրագրի շահառու երիտասարդների մասնակցությամբ։
Աշխատարանների թեմաները ներառում են՝
· Նյարդաբանություն,
· Կայուն նյութեր,
· Մետահամակարգեր,
· Վիրտուալ միջավայրեր։
Starmus VI փառատոնի շրջանակում Գյումրիում անցկացվող միջոցառումներն իրականացվում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից՝ իր հարկի տակ հյուրընկալած Galique Art space-ի հետ համատեղ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայատանում աշխատուժի զարգացման» ծրագրի հետ համագործակցությամբ, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և Ազգագրության Ինստիտուտի, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի և «Պատմամշակութային արգելոցթանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աջակցությամբ։