ԿարևորՏնտեսական

Կասեցվել է 285,7 կգ մսի վաճառք

Այսօր անցկացված անասնահամաճարակային միջոցառումների ընթացքում ՍԱՏՄ տեսուչներն այցելել են հանրապետության իրացման ցանցի 42 կազմակերպություն, արձանագրություններ են կազմվել 9-ում՝ առկա միս-մսեղիքի սպանդանոցային մորթը փաստող անասնաբուժական Ձև 5 վկայականի բացակայության հիմքով: Ընդհանուր առմամբ՝ կասեցվել է 285,7 կգ մսի վաճառքը:

Մանավորապես՝

  • Երևան-ստուգվել է 5 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,
  • Արագածոտն-ստուգվել է 1 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 16,3 կգ ԽԵԿ-ի մսի իրացումը,
  • Արարատ-ստուգվել է 3 կազմակերպություն, կազմվել է 2 արձանագրություն, կասեցվել է 80,4 կգ (45,3 կգ ԽԵԿ, 35,1 կգ խոզ) մսի իրացումը,
  • Արմավիր-ստուգվել է 7 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 10 կգ խԵԿ-ի մսի իրացումը,
  • Գեղարքունիք-ստուգվել է 5 կազմակերպություն, կազմվել է 3 արձանագրություն, կասեցվել է 140 կգ խԵԿ-ի մսի իրացումը,
  • Լոռի-ստուգվել է 4 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,
  • Կոտայք-ստուգվել է 3 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 31 կգ (18 կգ խԵԿ, 13 կգ խոզ) մսի իրացումը,
  • Սյունիք-ստուգվել է 5 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 8 կգ խոզ մսի իրացումը,
  • Վայոց Ձոր-ստուգվել է 3 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,
  • Տավուշ-ստուգվել է 6 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել:

Գործընթացը շարունակական է, այն հանրությանը կներկայացվի ամեն օր, տեղեկացնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:

Back to top button