ԿարևորՔաղաքական

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նոր համանախագահը կժամանի Հայաստան

Կովկասի հարցերով բանակցություններում ԱՄՆ պետքարտուղարի գլխավոր խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերն այս շաբաթ կայցելի Հայաստան։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է պետդեպի փոխխոսնակ Վեդանթ Պատելը՝ ընդգծելով, որ սա նոր պաշտոնում Ռիքերի առաջին այցը կլինի տարածաշրջան։

«Մենք ակնկալում ենք, որ սա տարածաշրջան կատարվելիք պարբերական այցերից առաջինը կլինի։ Նա այս երեկո մեկնում է ու կլինի Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում։ Բոլոր երեք երկրներում հանդիպելու է բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու տարածաշրջանին առնչվող հիմնական հարցերը, ինչպես նաև որոնելու ուղիներ՝ աջակցելու գործընկերներին ու ուղղակիորեն և կառուցողական ներգրավվելու՝ հանուն հրատապ խնդիրների լուծման և տարածաշրջանային հետագա համագործակցության»,- ասել է Պատելը։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ավելի վաղ դեսպան Ֆիլիպ Թ. Ռիքերին նշանակել էր Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական: Այս պաշտոնում դեսպան Ռիքերը կծառայի որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ։

Back to top button