Բիզնես բանաձև

Երաշտը Եվրոպային «նվիրել է» տուրիզմի նոր տեսակ․ «Բիզնես բանաձև»

Երաշտի պատճառով Եվրոպայում ի հայտ է եկել տուրիզմի նոր տեսակ: Ցամաքել են գետերը, լճերն ու ջրամբարները, տեսանելի են դարձել խորտակված հին նավերն ու բնակավայրերը:

Սերբական Պրահովո գյուղի մոտ Դանուբ գետի ջրի մակարդակն այնքան է նվազել, որ նկատելի են դարձել Երրորդ Ռեյխի 20 ռազմանավերի որոշ հատվածներ: Դրանք խորտակել է գերմանական նավատորմը՝ 1944թ.-ի նահանջի ժամանակ: Տարբեր երկրներից սուզորդներ և հետաքրքրասերներ շտապում են հասնել Պրահովո:

Back to top button