

Կրթական համակարգին ազդակներն են հարկավոր։ Կարևոր է հասկանալ՝ կրթության մեջ ո՞վ է ռազմավարական ներդրողը։ Այստեղ պետությունը լրջագույն խնդիր ունի։ Կրթություն–աշխատաշուկա փոխգործակցությունը ուշադրության կենտրոնում պահելով՝ կլուծվի նաև վտանգված մասնագիտությունների հարցը։






«Դպրություն» հաղորդաշարի տաղավարում են ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը և Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտություններ» գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար, դոցենտ Ատոմ Մարգարյանը։