ԿարևորՎերլուծական

Ճանաչո՞ւմ ենք ոխերիմ հարևանին․ հոգեբանը՝ հայի և ադրբեջանցու մշակութային ընկալումների մասին

Ադրբեջանական ինքնության առանցքում հայերի նկատմամբ ատելությունն է, քոչվոր ցեղերին բնորոշ նվաճողական քաղաքականությունը` ասում է հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարինե Նալչաջյանը` նշելով տարբեր երևույթների նկատմամբ հայ և ադրբեջանական հասարակությունների մշակութային հսկայական տարբերությունները։

«Մենք ուզում ենք մեր հայրենիքը, ուրիշինը չենք ուզում, դա է մեզ համար արդարը, իսկ քոչվորի հոգեկերտվածքի համար ուրիշինը գողանալն է արդար։ Եթե հարևանդ քոչվոր է, և նրա հոգեկերտվածքը գողանալն է, ապա նրա հետ խաղաղ գոյակցության մասին խոսելն ավելորդ է»,- ասում է Կարինե Նալչաջյանը։

Հայկական քաղաքակրթությունը նստակյաց է` ասում է հոգեբանը և հավելում. «Մենք մեր էթնոգենետիկ տարածքում ենք ձևավորվել, մեր արմատներն այստեղ են, և մեր տեղն աշխարհում այս հարթությունում է։ Այդ իմաստով մեր հողը, մեր հայրենիքի տարածքը մեզ համար շատ թանկ է։ Ադրբեջանական ինքնության առանցքում հայերի նկատմամբ ատելությունն է»։

Ըստ Կարինե Նալչաջյանի` 2020 թվականի պատերազմը բեկումնային էր, դրանում մեծ էր «հաղթանակի» խարդավանքը։ Այսօր հստակ է` Բերձորի կամ Աղավնոյի  համար ադրբեջանցին չի մարտնչել, ռազմական գործողություններ տեղի չեն ունեցել, սակայն հայկական բնակավայրերը անցել են թշնամուն։ «Մենք չպետք է զոհի կարգավիճակում հանդես գանք»,-ասում է հոգեբանը։

Որքանով ենք մենք` հայերս, ճանաչում մեր ոխերիմ հարևանին, ադրբեջանական և հայկական հասարակությունների՝ միմյանց մասին պատկերացումներում ի՞նչն է ավելի շատ՝ առասպե՞լը, կանխակալությո՞ւնը, թե՞ իրականությունից ելնող գնահատականները։

Հոգեբան Կարինե Նալչաջյան
Back to top button