ԿարևորՀասարակություն

ՀՀ գլխավոր դատախազին միջնորդություն է ներկայացրել՝ վերանայելու Միքայել Արզումանյանի խափանման միջոցը

ԱՀ ԱԺ պատգամավորները ՀՀ գլխավոր դատախազ, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Ա․ Դավթյանին և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ա․ Քյարամյանին միջնորդություն են ներկայացրել՝  վերանայելու Միքայել Արզումանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը և փոխարինել այն անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցով։ Հայտնում են Արցախի ԱԺ-ից։

Պատգամավորների ցանկը՝ ստորև․

  1. Արթուր Թովմասյան
  2. Գագիկ Բաղունց
  3. Արթուր Հարությունյան
  4. Արամ Հարությունյան
  5. Արամայիս Աղաբեկյան
  6. Էլեոնորա Ավանեսյան
  7. Դավիթ Մելքումյան
  8. Գեղամ Ստեփանյան
  9. Նելա Գրիգորյան
  10. Արմեն Հակոբյան
  11. Կարինե Աթայան
  12. Վիգեն Հարությունյան
  13. Լեռնիկ Ղալայան
  14. Արեգ Ավագյան
  15. Արթուր Մոսիյան
  16. Դավիթ Իշխանյան
  17. Վլադիմիր Կասյան
  18. Արևիկ Պետրոսյան
  19. Աշոտ Դանիելյան
  20. Էդուարդ Աղաբեկյան
  21. Դավիթ Գալստյան
  22. Մետաքսե Հակոբյան
  23. Կարեն Հովհաննեսյան
  24. Արամ Գրիգորյան

44-օրյա պատերազմի օրերին Արցախի Պաշտպանության բանակը ղեկավարած Միքայել Արզումանյանը կալանավորվել է սեպտեմբերի 1-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում զինվորական պաշտոնեական անփութության համար։

Արցախի նախագահի խորհրդականը՝ ըստ Քննչական կոմիտեի, պատերազմի վերջին տասն օրերին՝ Շուշիի պաշտպանության ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ, ինչի հետևանքով հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել քաղաքն ու մատույցները, հայկական կողմն ունեցել է զոհեր և վիրավորներ։

Back to top button