ԿարևորՀասարակություն

Հատուկ ծրար՝ նվիրված ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակին

2022 թվականի սեպտեմբերի 6-ին ՀՀ նախագահի նստավայրում մարվել է հատուկ ծրար` նվիրված Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին:

Ծրարի վրա պատկերված է 2021 թվականին ԲՏ ոլորտում պետական մրցանակին արժանացած 12-րդ դափնեկիրը՝ ԱյԲիԷմ (IBM) ընկերության Էլեկտրոնային նախագծման ավտոմատացման խմբի փոխնախագահ Լեոն Ստոկը:

Հատուկ ծրարի վրա փակցված է 2018 թվականին թողարկված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային նվիրված երկու նամականիշ:

Հատուկ ծրարի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արայիկ Աբրահամյանը, ԲՏ ոլորտում պետական մրցանակին արժանացած 12-րդ դափնեկիր Լեոն Ստոկը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Մարման պաշտոնական արարողությանը ներկա է եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Back to top button