

Երաժշտություն-տիեզերք կապը միշտ ընկած է եղել հայ միջնադարյան բանաստեղծների ու իմաստասերների ստեղծագործության հիմքում։
Երաժշտությունն այն ժամանակ գիտություն էր համարվում և առնչվում էր աստղաբաշխության, երաժշտության, երկրաչափության հետ։
Մատենադարանի գիտաշխատող, երաժշտագետ Արփի Վարդումյանն ասում է, որ աշխարհարարման հիմքում ընկած էր տիեզերական ներդաշնակությունը։
Միշտ հնչում է տիեզերական երաժշտությունը, բայց այն չենք լսում, քանի որ միշտ կա։ Մենք դա կզգանք, հենց որ դադարի հնչել։