ԿարևորՀասարակություն

Իջևանի գինու գործարանի մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է

Սեպտեմբերի 6-ին, ժամը 08:00-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 25 փրկարար ծառայող և 1 անօդաչու թռչող սարք։

Պարզվել է, որ կա 2 ծխացող օջախ․ այրվում է մոտ 13 հա անտառածածկ տարածք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։55-ին, մարվել՝ 16։13-ին։ Այրվել է մոտ 13 հա անտառածածկ տարածք։

Oգոստոսի 31-ին, ժամը 13։25-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի գինու գործարանի մոտակայքում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է մոտ 5-6 հա խոտածածկույթ:

Հրդեհի 4 ուղղություններից 3-ը մարվել է, 4-րդ ուղղությամբ կա 3 ծխացող օջախ․ 13 հրշեջ-փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն:

Back to top button