Կյանքին ասել այո՛Տեսանյութ

Ես հիմա ատում եմ խաղաղությունը․ Սարգիս Բերբերյան․ «Կյանքին ասել այո՛»

«Երբ տուն եկա, տղաս ասաց՝ ինչի՞ եկար, ասացի՝ կռիվը պրծավ, հարցրեց՝ սաղ թուրքերը մեռա՞ն»։ Տղային ինչպե՞ս բացատրեր, որ «սաղ թուրքերը» ոչ միայն չմեռան, այլև տեր դարձան Արցախի մեծ մասին, որ զոհվել էին իր ընկերները, որոնցից շատերը Արցախի ազատագրման ակունքներում էին։

Իսկ հիմա «խաղաղություն » է, որը Սարգիսն ատում է ավելի, քան պատերազմը․․․ Սարգիս Բերբերյանը ծնվել է 1984 թվականին Հալեպում, 2007-ին ընտանիքով տեղափոխվել է Հայաստան։ Հայրենիքում ամուսնացել է Արևիկի հետ և ունեցել երեք զավակ՝ Անդրանիկ, Մոնթե, Դրո։ Զբաղվում է վարսավիրությամբ։ 44-օրյա պատերազմին մասնակցել է ՀՅԴ կամավորական գումարտակի կազմում։ Կռվել է հիմնականում Մատաղիսում, ապա՝ Կովսականում։ Որպես սահմանապահ ծառայություն է իրականացրել նաև Կապանում։

Back to top button