ԿարևորՍպորտ

«Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը հետաքրքրված են Արսեն Զախարյանով

Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան» պայքարում են ռուսաստանաբնակ հայ ֆուտբոլիստ Արսեն Զախարյանի համար։

Ինչպես հայտնում է tp SPORT-ը, «Բարսան» հետևում է խաղացողին, որի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը, սակայն հարձակվողական ոճի կիսապաշտպանին հետևում են նաև Մադրիդի «Ռեալն» ու «Չելսին»։

19-ամյա կիսապաշտպանը լայնորեն համարվում է ռուսական ֆուտբոլի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկն է, որն արդեն հայտնվել է մի քանի բարձրակարգ ակումբների ուշադրության կենտրոնում:

Արսեն Զախարյանը Մոսկվայի «Դինամո»-ի կազմում մասնակցել է 52 խաղի, դարձել 13 գոլի և 16 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Back to top button