ԿարևորՀասարակություն

Արամ Ա կաթողիկոսը` Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ

Գերմանիայի Կառլսրուե քաղաքում գումարուող Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ համաժողովը Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսին ընտրել է խորհրդի նախագահ՝ ներկայացնելով արևելեան ուղղափառ եկեղեցիները, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Վեհափառ Հայրապետը երկու անգամ (1991-1998 եւ 1998-2006) ընտրվել է Ե.Հ.Խ.ի կենտրոնական ու գործադիր վարչության ատենապետ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Արամ Առաջինը աստվածաբանական և էկումենիկ թեմաներով մի քանի գրքերի հեղինակ է։

Back to top button