Հայկական հարց

Մանկահավաքի միջոցով թուրքական իշխանությունը զսպում էր հայ բնակչության աճը․ «Հայկական հարց»

Հայ մանկահասակ տղաների հավաքագրման մասին տվյալներ կան անգամ թուրքական պաշտոնական հրովարտակներում և փաստաթղթերում։ Մանկահավաքը զանգվածային բնույթ է ստացել Սելիմ Ահեղի ժամանակներից, երբ այն արդեն կազմակերպվում էր պետական մակարդակով։

Անչափահաս տղաներին տանում և դարձնում էին ենիչերի։ Իշխանություններն այս քաղաքականությամբ ձգտում էին զսպել կամ նվազեցնել քրիստոնյա բնակչության աճը։

Ենիչերիներին շատ հաճախ իշխանություններն օգտագործում էին հենց նրանց բնակավայրերում ջարդեր կազմակերպելիս։ Կային հոգևորականներ և ազգանվեր անձինք, որոնք փրկագին էին վճարում ու մանկահավաքից ազատում էին տղա երեխաներից շատերին՝ նրանց վերադարձնելով հայ համայնքին։

Թեմային է անդրադառնում ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանը։ «Ազգային և կրոնական քաղաքականությունն Արևմտյան Հայաստանում»՝ մաս 2-րդ:

Back to top button