ԿարևորՔաղաքական

Փաշինյանը և Պուտինը կքննարկեն Արցախյան հարցը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակներում կքննարկի Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցը: Ինպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Ակնկալվում է, որ կքննարկվի Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը։ Ռուսաստանը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ երկրների ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա։ Ռուս խաղաղապահ զորախումբն ապահովում է անվտանգությունը տարածաշրջանում»,-նշել է Ուշակովը։

Նա նաև նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները կքննարկեն հայ-ռուսական հարաբերությունների առանցքային ասպեկտները, այդ թվում՝ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները:

«Երկրների փոխգործակցությունը զարգանում է էներգետիկ ոլորտում, Ռուսաստանից գազի մատակարարումը տարեկան ավելի քան 2,4 մլրդ խորանարդ մետր է (1,41 մլրդ խորանարդ մետր՝ այս տարվա հունվար-հունիսին)»,- ասել է Ուշակովը:

Back to top button