ԿարևորՀասարակություն

Մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 2329 նոր դեպք

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2329 նոր դեպք։

Այդ ընթացքում կատարվել է 6736 թեստավորում։ Գրանցվել է վարակից մահվան 7 նոր դեպք․ ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8662 դեպք է արձանագրվել։

1 շաբաթում առողջացածների թիվը՝ 2043։

Կարդացեք նաև
Close
Back to top button