ԿարևորՔաղաքական

Հայաստանը Պրահայում կայանալիք ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու հրավեր կստանա

Հայաստանը կհրավիրվի մասնակցելու հոկտեմբերի 6-ին Պրահայում կայանալիք գագաթնաժողովին, որի նպատակն է ստեղծել Եվրոպական քաղաքական համայնք՝ մի մարմին, որը նվիրված է ամբողջ մայրցամաքում անվտանգության առաջխաղացմանը:

ԵՄ-ն հաշտության ձեռք կմեկնի ՄԹ նոր վարչապետին` նրան հրավիրելով մասնակցել գագաթնաժողովին, հայտարարել է ԵՄ խորհրդի նախագահ Շարլ Միշելը The Guardian-ին տված հարցազրույցում։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը նշել է, որ ցանկություն կա գագաթնաժողովին հրավիրել նաև Թուրքիային, սակայն դրա համար պետք է լինի բոլոր գործընկերների համաձայնությունը: Նշվում է, որ Թուրքիայի մասնակցությանը դեմ են Հունաստանն ու Կիպրոսը:

Հրավերներ կուղարկվեն Նորվեգիային և Շվեյցարիային, որոնք ԵՄ անդամ չեն, բայց խորսպես ինտեգրված են միասնական շուկային, ինչպես նաև ԵՄ-ին միանալու հույս ունեցող ինը երկրի՝ ներառյալ Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, և վեց արևմտյան Բալկանյան երկրներին։ Ոչ թեկնածու երկրներից կհրավիրվեն Հայաստանն ու Ադրբեջանը։

Թեև մտավախություն կար, որ Եվրոպական քաղաքական համայնքը կարող է պարզապես կրկնօրինակել գոյություն ունեցող համաեվրոպական մարմինները, ինչպիսին է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ), Միշելը կարծում է, որ առաջնորդները ցանկանում են ունենալ ոչ պաշտոնական և «շատ ճկուն» մարմին, որը նման է Մեծ յոթնյակին կամ Մեծ քսանյակին։

Back to top button