ԿարևորՀասարակություն

Հաագայում «Դեսպանությունների փառատոնին» ներկայացվել է հայկական մշակույթն ու խոհանոցը

Սեպտեմբերի 3-ին Հաագայում տեղի ունեցավ ավանդական «Դեսպանությունների փառատոն» միջացառումը, որին դեպանությունները ներկայացնում են իրենց երկիրն ու մշակույթը, խոհանոցն ու խմիչքները։

Ինչպես հայտնում են Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից, փառատոնին մասնակցում էին շուրջ 55 դեսպանություններ և միջազգային կազմակերպություններ, որոնց թվում Հայաստանի տաղավարն առանձնանում էր ներկայացվող ավանդական ուտեստների և գինիների առատությամբ և բարձր պահանջարկ էր վայելում մի քանի տասնյակ հազար այցելուների շրջանում։

Փառատոնի բեմին հայկական ազգային երգն ու պարը ներկայացվեցին Հաագայի «Աբովյան մշակութային միության» սաների կողմից։

Back to top button