ԿարևորՄշակույթ

«Արմենիա» փառատոնի շրջանակում հանդես կգա ջութակահար Ջուզեպպե Ջիբբոնին

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 19։30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի հերթական համերգը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա ջութակահար Ջուզեպպե Ջիբբոնին։ Ծրագրում կհնչեն Ջոզեֆ Վելլայի “Rebbieha” սիմֆոնիկ պոեմը, Անատոլի Լյադովի Ութ ռուսական ժողովրդական երգեր նվագախմբի համար և Նիկոլո Պագանինի․ Ջութակի թիվ 1 կոնցերտը։ Համերգը կղեկավարի Սերգեյ Սմբատյանը։

Փառատոնը կազմակերպվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի (EUFSC) կողմից:

Կարդացեք նաև
Close
Back to top button