ԿարևորՀասարակություն

Ասֆալտապատման աշխատանքներ՝ Սպիտակի ոլորաններում

Մ-3 միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ97+020-կմ104+700 հատվածում՝ Սպիտակի ոլորաններում, իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է ՀՀ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը:

Մոտ 7.7կմ երկարությամբ հիմնանորոգվող հատվածը գտնվում էր անբարեկարգ վիճակում, ասֆալտի հին շերտը քայքայված էր, երթեւեկության մեծ ինտենսիվություն ունեցող այս հանապարհահատվածում երկար տարիներ հիմնանորոգում չէր արվել։

Կապալառուն՝ «Ճանապարհ» ՍՊԸ-ն, մինչ ասֆալտապատումը սկսելը կատարել էր հողային աշխատանքներ, նորոգել հենապատերը, արհեստական կառուցվածքները, արդիականացրել է ջրահեռացման համակարգը։ Իսկ կատարվող աշխատանքների որակին հետեւում է «Ռ Քոնսալթ» ՍՊԸ-ն։ Ասֆալտապատմանը կհաջորդի ճանապարհի կահավորումն անվտանգության տարրերով։

Ֆինանսավորումը հատկացվել է ՀՀ պետական բյուջեից, շինաշխատանքների պայմանագրային արժեքը մոտ 1 մլրդ 348 մլն դրամ է։

Back to top button