Խոշորացույց

Թողած երկրի հոգսերը` ի՞նչ ենք փնտրում տիեզերքում. «Խոշորացույց»

— Աստծո՞ւն, թե՞ մատերիան. ի՞նչ են փնտրում տիեզերքում աստղագետները,-  հարցնում ենք «Խոշորացույցի» հյուրին` աստղագետ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, Բյուրականի աստղադիտարանի գլխավոր գիտաշխատող Տիգրան Մաղաքյանին։

— Աստղագետները, իհարկե, փնտրում են մատերիան,- պատասխանում է գիտնականը` միաժամանակ հիշելով, որ մարդկությունը հնագույն ժամանակներից ցանկացել է պարզել, թե ո՞րն է իր դերը աշխարհում եւ տիեզերքում։

Ավելի շատ փիլիսիոփայական հարցը կրկին առաջացավ, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանը հյուրընկալում է  Ստարմուս 6-րդ միջազգային փառատոնը։ Փառատոն, որտեղ միավորվելու են աստղերն ու երաժշտությունը։

Ինչու մեր մոլորակի բազմաթիվ անհայտները թողած փորձում ենք բացահայտել հեռավոր տիեզերքի անհայտները։

Ինչու աստղագետներին շատ է զայրացնում, երբ խոսում ենք աստղագուշակության մասին։

Եթե տիեզերքն առաջացել է մեծ պայթյունից, ապա ի՞նչն է պայթել։

Եթե սկիզբը պայթյուն է, արդյո՞ք հեղափոխությունն է զարգացման հիմքը։

Եթե պարզվի, որ տիեզերքը կազմված է ոչ թե մատերիայից, այլ` Ոգուց` ի՞նչ կլինի։

Եթե հայտնվեն այլմոլորակայինները` ի՞նչ կլինի։

Իսկ արդեն վերջում միեւնույն է կրկնում ենք առաջին հարցը. «Գուցե աստղագեետները տիեզերքում իրոք Աստծո՞ւն են փնտրում»։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Ավելի շատ փիլիսոփայությանը, քան` աստղագիտությանը նվիրված հարցերի պատասխանը ստանում ենք Տիգրան Մաղաքյանից` այն գիտնականից, որ արդեն 50 տարի ուսումնասիրում է տիեզերքը, տեսնում, թե ինչպես են առաջանում աստղերը։

Back to top button