ԿարևորՄշակույթ

Երևանի օրերը Գյումրիում.  կայացել է «… և նորից Գարուն» ներկայացումը

Երևանի օրերի շրջանակում Գյումրիում նախաձեռնված ծրագիրը քաղաքի բնակիչներին ու հյուրերին երկու օր շարունակ հնարավորություն տվեց լիարժեքորեն վայելելու երևանյան մշակույթը: Սեպտեմբերի 3-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական  դրամատիկական թատրոնի բեմը Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնի արտիստներինն էր:  Ներկայացվել է խաղացանկային՝ Օ’Հենրիի «… և նորից Գարուն» բեմականացումը:     

Դահլիճը լեփ-լեցուն էր, հանդիսատեսը յուրօրինակ ջերմությամբ ընդունեց Երևանից եկած արտիստներին։

Գյումրիում Երևանի օրերի միջոցառումների ծրագիրն ամփոփվեց Երևանի քաղաքապետի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությամբ:

Երկու քաղաքների ամուր հիմքերի վրա դրվող գործակցության համատեղ հաջորդ նախագիծը կյանքի կկոչվի Երևանում` Գյումրու օրերի անցկացմամբ: 

Back to top button