ԿարևորՄիջազգային

«Արտեմիս-1». հերթական անհաջող փորձը

ԱՄՆ Արտեմիս լուսնային հետազոտական ​​ծրագրի շրջանակներում Space Launch System կրիչ հրթիռի արձակումը Orion տիեզերանավով կրկին հետաձգվել է։

ՆԱՍԱ-ի հաղորդմամբ՝ պատճառը վառելիքի լիցքավորման ժամանակ հեղուկ ջրածնի արտահոսքն է։ Օգոստոսի 29-ին Երկրի բնական արբանյակի շուրջ անօդաչու թռիչքն արդեն խափանվել էր նմանատիպ անսարքության պատճառով։

Դեռ հայտնի չէ՝ հրթիռը կմնա արձակման հարթակում, թե կվերադառնա ուղղահայաց հավաքման արտադրամաս։

100 մետրանոց տիեզերական արձակման համակարգը ՆԱՍԱ-ի կողմից երբևէ մշակված ամենահզոր հրթիռն է:

«Արտեմիս 1» առաքելությունը նախատեսում է «Օրիոն» պարկուճի թեստային թռիչք Լուսնի շուրջ և վերադարձ Երկիր: Սա ծրագրի միայն առաջին փուլն է, որի հիմնական նպատակն է տիեզերագնացների վայրէջքը Լուսնի վրա և օդաչուով թռիչքի նախապատրաստումը դեպի Մարս։

Back to top button